Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը ծխախոտային...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։

Մեր տեղեկություններով՝ Դաիթ Անանյանի հրաժարականի պատճառը Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի, ինչպես նաև մաքսանենգ ադամանդագործության հետ կապված սկանդալն է, որի մասին իր տեսաուղերձներում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Համաձայն տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Դավիթ Անանյանին իր նախանշած ուղղով տանել գործը, սակայն վերջինս հրաժարվել է դա անել՝ պնդելով, որ անհրաժեշտ է գոնե ֆորմալ առումով քրեական գործ հարուցել։ Փաշինյանը, սակայն, կտրականապես մերժել է, և Դավիթ Անանյանը, հասկանալով, որ այս պատմության ավարտը իր համար հաճելի չի լինի։

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել իրավական ընթացակարգերով քրեական գործ հարուցել, քանի որ ինչպես նախկին դեսպանն էր փաստարկված պնդում Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտից և ադամանդից եկամուտ են ստացել նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ Աննա Հակոբյանը, եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, և աներորդին՝ կրկին ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։