Պարոն դատախազ ինչու՞ է ԴԱՀԿ աշխատակիցը հայհոյում եզդիներին. բաց նամակ գլխավոր դատախազին

Gevorg-Kostanyan-e1350635582137 (1)Հարգելի պարոն դատախազ ձեզ ենք ներկայացնում մեր համայնքի ներկայացուցիչներ Նազիկ և Յուրա Ամարյանների հետ տեղի ունեցած անարդար միջադեպը, որի արյունքոմ նրանք ոչ միայն զրկվել են իրենց բնակարանից և ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ստացել բազմաթիվ մարմանական վնասվածքներ, այլև հիմա Յուրա Ամարյանը հայտնվելէ մեղադրյալի աթոռին՝ ինչը մեզ համար անհասկանալի է և անտրամաբանական: Պարոն Դատածազ, ըստ գործի 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմից Նազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրա վտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը,գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձևով։ Գործով մեղադրյալ Յուրա Ամարհայնը համաձայն մասնագետի եզրակացության, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրությունների տվյալների ստացել է գլխի, ստորին ծնոտի, աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման, դեմքի, ձախ ծնկան հոդի սրջանների քերծվածքների ձևով: Վնասվածքները ստացել է բութ, կոշտ առարկաներով: Յուրա Ամարյանի մարը Նազիկ Ամարյանը մեջքի հատվածում ստացելէ վնասվածք, որը ստացվել է բութ, կոշտ առարկաներով: Հարգելի դատախազ ինչպես է հնարավոր, որ ըստ հարուցված գործի «ծեծող» և նրա մայրը ավելի շատ վնասվածքներ են ստացել քան «ծեծողը»: Սա շատ կարևոր հանգամանք է, որին կխնդրենք ուշադրություն դարձնել: Մեզ համար վրդովեցուցիչ է այն հանգամանքը, որ ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյել են ողջ եզդի ժողովրդին և այս դեպքում, եթե անգամ մեղադրյալը նրանց նկատմամբ իրեն պահեր անօրինական(չնայած այն հանգամանքին, որ նման բան չի եղել), ապա կարծում ենք ինչ որ տեղ հասկանլի կիներ երիտասարդ տղայի բարկությունը: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես եք վարվելու ԴԱՀԿ այն աշխատակիցների հետ, որոնք վիրավորել են մեր ժողովրդին և չեն հարգել ՀՀ Սահմանադրությունը, որը արգելում է ազգային, կրոնական, ռասսայական և այլ տիպի խտրականությունը: Մենք հույս ենք հայտնում, որ ուշադրություն կդրաձնեք մեր կողմից բարձրացրած հարցերին և դրանք անպատասխան չեն մնա: Մենք սպասում ենք, որ կվերականգնվի արդարադատությունը Հայաստանում և մեր կողմից ընտրված ՀՀ իշխանությունների կողմից՝ հակառակ պարագայում ստիպված կլինենք այս խտրական վերաբերմունքի մասին տեղեկացնել միջազգային կառույցներին և մարդու իրավունքների պաշտպանության զբաղվով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպություն

Դիտվել է 160 անգամ
 


Այս թեմայով