Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկա...

Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական մրջնորդությունն է ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատերը և ուղիղ առնչություն ունի «Մարտի 1»-ի գործի հետ:

Ընդմիջման գնացած դատարանը վերադարձել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Միջնորդությունը ներկայացվել է գրավոր, քանի որ Խուդոյանը երկրում չէ:

«Եվս երկու միջնորդություն կա պաշտպանական կողմից՝ պաշտպան Թորոսյանից և պարոն Օրբելյանից»,- հավելել է պաշտպան Հայկ Ալումյանը:

«15 տարվա մեջ առաջին անգամ եմ ես դատավորին դիմում ինքնաբացարկի համար: Այսօրվա առարկան միայն Ռոբերտ Քոչարյանին ու այլ անձանց չի վերաբերում, այլ ազատության սկզբունքին, ազատության կանխավարկածին և դա է պատճառը, որ ես այսքան կիլոմետր հատել եմ այստեղ գտնվելու համար»,- ասել է ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: