Դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ Գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգման։

Դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ ուղարկված նյութերը առավելապես առնչվում են փաստաբանների բողոքներին։