Դատարանի մոտ Քոչարյանի դեմ բողոքողների թվում...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին զուգահեռ դատարանի դիմաց ընթանում են կողմ և դեմ ցույցեր: Երկրորդ նախագահի դեմ ցույց իրականացնողների մեջ է նաև Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը, ով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր տվյալ պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից: 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ու կարճվել է համաներման հիմքով։