Դանիել Իոաննիսյանը Սորոսի փողերով բոլորիցդ շա...

Politik.am-ի կառավարական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս զարյացել է նույնիսկ սեփական «ֆեյքերի» եւ դրանց կուրատորների վրա։

Բանն այն է, որ վարչապետն ինքն էլ է հասկանում, որ մեդիայի հետ աշխատանքը եւ պետական քարոզչությունը տանուլ է տվել, մյուս ոլորտների նման։ Նրան չի հաջողվել ձեւավորել այնպիսի ինֆորմացիոն համակարգը, որը կկարողանար արդյունավետ աշխատել, եւ մնացել է «ֆեյքերի» հույսին, որոնք նույնպես սկսել են «խոտան արտադրանք թողարկել»։

Բացի այդ, իշխանությունները այքան սուտ տեղեկություններ են տարածել եւ բռնվել ստի վրա, որ այլեւս ոչ ոք չի հավատում նրանց, իսկ մասնագիտական շրջանակներում միայն անհույս լավատեսը կարող է մտածել, որ Փաշինյանը կկարողանա ինֆորմացիոն դաշտում իր սխալները սրբագրել եւ գալ բնականոն հուն։

Եվ ահա, այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը զայրացել է իր քարոզչական թիմի վրա, հայտարարել, որ ոչ մեկը այդ թիմից բանի պետք չէ, եւ Դանիել Իոանիսյանը, օրինակ, բոլորից շատ գործ է անում, փաստացի առանց պետությունից փող ստանալու, սորոսյան փողերով, իսկ քաորզչական թիմում միայն պարգեւավճարներ ստանալ գիտեն, ուրիշ ոչինչ։