Դանակահարություն՝ Ստեփանակերտում

Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.օգոստոսի 4-ին ժամը 23:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել ԱՀ մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1973թ.ծնված Լ. Խ-ի, 1990թ.ծնված Բ. Խ-ի, 1996թ.ծնված Ա. Ա-ի, իսկ մյուս կողմից ամուսիններ՝ 1984թ.ծնված Ա. Հ-ի և 1984թ. ծնված Ի. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Վիճաբանության ժամանակ Ի. Ա-ն ջարդել է Լ. Խ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի ապակին, իսկ Ա. Հ-ն դանակով երկու անգամ հարվածել է Լ. Խ-ի ուսին և ձեռքին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: