Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը Սիրիայի...

Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը եւ Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են  Ղամիշլիի հանրային կառույցների եւ Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։

Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան եւ առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։