Ցուցարարները պահանջում են Պուտինի հրաժարականը...

Թե ինչքան մարդ է այսօր դուրս եկել Մոսկվայի Տվերսկայա փողոց, դժվար է ասել։ Ոստիկանությունը հայտնել էր, որ մոտ 3500 որոնցից 700-ը լրագրողներ և բլոգերներ են։ Իրականում ցուցարարները շատ ավելի շատ են։

Մինչ այս պահը եղել են բազմաթիվ բախումներ, ձերբակալություններ, կան տասնյակ տուժածներ։

Այս պահի տվյալներով շուրջ 520 մարդու են ձերբակալել։

Ցուցարարները պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սոբյանինի հրաժարականները, վանկարկում են՝ Ռուսաստանը պետք է ազատ լինի։