Ճշմարտության հետևից գնալու ենք մինչև վերջ. Փա...

Հարց է հնչում, թե ինչ իմաստ ուներ 400 հազար դոլար վճարել «Էլարդ» ընկերությանը՝ Ամուլսարի հարցով խորհրդատվություն իրականացնելու համար։ Պատասխանը մեկն է՝ մենք ճշմարտության հետևից գնալու ենք մինչև վերջ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը.

«Ճշմարտությունը պարզելը մեր առաքելությունն է, այն պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից մեկը բացառման մեթոդն է։ Եթե պարզվի, որ իրականում մտավախություն չկար, չի նշանակում, թե բացառման եղանակով աշխատանքն անիմաստ էր», - ասաց վարչապետը։

Նրա փոխանցմամբ՝  մինչ այժմ եղել է երկու հարց՝ հանքը պետք է աշխատի և հանքը չպետք է աշխատի, այլ մանրուքներ հաշվի չեն առնվել, օրինակ, այն, թե ինչ չափանիշներին է հանքը համապատասխանում կամ չի համապատասխանում։