Չփորձեն ինձ խաղերի մեջ ներքաշել. Վանեցյանը հր...

Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականիս տեքստը: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն լինի, կմեկնաբանեմ: Այս մասին այսօր լրագրողենրի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Վերջինս բոլորին կոչ արեց չփորձեն այսպես ասած պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն իրեն խաղերի մեջ ներքաշել:  Այն հեղիանկությունը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իր համար ամենակարևոր և մնայուն արժեքն է:

Խոսելով ներկայիս իշխանության հետ հարաբերությունների մասին՝ Վանեցյանը հայտենց՝  դրանք մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենեք: Վարչապետի հետ հարաբերությունները լավ են:

Անդրադառնալով այն կարծիքին, որ հրաժարականի տեքստը Վանեցյանը չի գրել, նա պատասխանեց.

«Պաշտոնապես հայատարում եմ՝  հրաժարականիս տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա ինձ համար մի մարդ է, ով պետք է շատ հարցերի պատասխան տա օրենքի առջև»,- ասաց ԱԱԾ նախկին պետը: