ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմ...

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Այս մասին նշված է ՃՈ իրազեկման հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

1․ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից այն տրանսպորտային միջոցները, որոնք արդեն իսկ գրանցված եւ/կամ հաշվառված են ճանապարհային ոստիկանությունում, գրանցման եւ/կամ հաշվառման հետագա գործողությունների՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, ժառանգության ընդունման, խոտանման, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոխելու, կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու կարիք չկա, եթե դրանք վերասարքավորված չեն կամ չեն կատարվել համարակիր ագրեգատների՝ շարժիչի, թափքի կամ գույնի փոփոխություն։