Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետև...
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտարարել է նահանգի աշխատակազմի ղեկավար Սյանշույ Դան Յունհունը:
 
 Պաշտոնյան հայտնել է, որ տուժածներին փոխհատուցում է վճարվելու կամ տրամադրվելու են այլ տներ ուրիշ շրջանում:
 
Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Այս պահի տվյալով՝ մահացել է 64 մարդ, 617-ը` վիրավորվել են: