Չինաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնա...

Չինաստանում վարակման հաստատված դեպքերի թիվը 78 064 է: Անցած մեկ օրում Ուհան քաղաքում գրանցվել է 401 նոր դեպք։ Կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից մահվան 52 դեպք։

Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 2715-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն։

Ավելի քան 29 հազար մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից, փոխանցում է «РИА Новости»-ն։