Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհե...

Չինաստանի Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 242-ով, հաստատվել է վարակի 14 հազար 840 նոր դեպք։

Ինչպես հաղորդել է առողջապահության տեղական կոմիտեն, վարակի օջախը համարվող նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1310-ի, վարակվածներինը գերազանցել է 48,2 հազարը, ծանր վիճակում են հիվանդներից 5 հազար 647-ը, 3 հազար 441-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։