«Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացների...

«Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը՝ հավելելով․

«Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՀՈԱԿ-ի աշխատակիցները ասուլիսի ժամանակ դժգոհեցին նորանշանակ տնօրենից՝ ասելով, որ վերջինս  կադրային ջարդ է իրականացնում։