Չավուշօղլուի առաջարկը իրատեսական չէ, առիթից օ...

«Չավուշօղլուի հայտարարությունը, իհարկե, իրատեսական չէ: Նա կրկնել է Էրդողանին, ով 2015-ին ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր ուղարկել, որում առաջարկվում էր նույն բանը` ստեղծել հայ և թուրք պատմաբաններրի անկախ խումբ. և եթե նրանց հետազոտությունը ցույց տա, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել Թուրքիան կհամաձայնի և ներողություն կխնդրի: Առաջարկը ընթացք չստացավ, հիմա առավել ևս չի ստանա, քանի որ  31 երկիր, չհաշված միջազգային կազմակերպությունները ընդունել են հայոց ցեղասպանությունը»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չակրյանը` անդրադառնալով Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով առաջարկվում է ստեղծել ցեղասպանության ապացուցմանը ուղղված աշխատանքային խումբ:

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,- Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ասել էր Չավուշօղլուն: 

Թուրքագետը չի կարծում, որ ՀՀ-ի կողմից արձագանքի կարիք չկա, քանի որ առաջարկը չի արվել որևէ համաժողովի կամ գիտաժողովի, այլ արտգործնախարարների հանդիպման ժամանակ. «Սակայն հիմնական խնդիրը դա չէ, առիթից օգտվելով Չավուշօղլուն մեկ անգամ ևս արտահայտել է իր դժգոհությունը: Քանի որ իրենք հետամուտ են ցեղասպանության ժխտողականությանը, հայտարությունը պետք է արվեր ի պաշտոնե, որքան էլ այդ ժխտողականությունը սպառած լիներ իր դիրքերը»,- ասաց նա:

Հակոբ Չակրյանը նշեց` անհանգստանալու կարիք չկա,  մանավանդ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է` Հայսատանը պատրաստ է Թուրքայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանի, բայց հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը խոչընդոտ չեն այդ հարաբերությունների կարգավորման համար: