Չարժե մտնել տափակ քննարկման մեջ. Արարատ Միրզո...

Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր  ջանքերը:

«Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում:

Այս պահին նրանց է մոտեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա, դիմելով ակցիայի մասնակիցներին, նշեց, որ չարժե մտնել տափակ քննարկամն մեջ, ինչը վրդովեցրեց  մասնակիցներին: