Ճապոնիայում հանդիպելու են Պուտինն ու Թրամփը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ամսվա վերջին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, չնայած Կրեմլը հայտարարում է, որ Վաշինգտոնից հանդիպման առաջարկ չի ստացել:

«Ես Պուտինին կհանդիպեմ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում», - երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսին Հելսինկիում։ Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Նախագահի օգնականների և պատվիրակության այլ ներկայացուցիչների չմասնակցելը այդ հանդիպմանը քննադատվել է Թրամփի ընդդիմախոսների կողմից։