Ճապոնիայում չեղարկել են օլիմպիական կրակի փոխա...

Մարտի 26-ին Ճապոնիայում նախատեսված օլիմպիական կրակի փոխանցումավազքը չեղարկվել է: Այդ մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը: 

Նախապես որոշված էր, որ օլիմպիական կրակի փոխանցումավազքը սկսելու են Ճապոնիայի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամները, որոնք 2011թ նվաճել էին աշխարհի չեմպիոնի կոչումը: Սակայն, օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրաժարվել է փոխանցումավազքից, քանի որ մեծ է դրա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու վտանգը:

Հունաստանից հատուկ ինքնաթիռով բերված օլիմպիական կրակն առայժմ կտեղափոխվի հատուկ պատրաստված ավտոմեքենայով: Այդ որոշումը խորապես վշտացրել է Օսակա պրեֆկտուրայի 73-ամյա բնակիչ Ջունյա Մորիին, որը փոխանցումավազքի մասնակիցներից մեկը պետք է լիներ: Նա այդ իրավունքին արժանացել էր այն բանի համար, որ 1964թ Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ նրա մասնակցությամբ փոխանցումավազքը չեր կայացել ուժեղ թայֆունի պատճառով:

«Իմ ցանկություններն ոչինչ էլ չտվեցին: Թող Աստված մնացածը տա», - ասել է տարեց տղամարդը:

2020թ օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին նախապես որոշված էր մասնակից դարձնել Ճապոնիայի 535 հազար բնակիչների, այդ թվում նաև 102-ամյա Շոջի Տոմիհիշային, որը օլիմպիական ջահը պետք է տաներ ընդամենը 60 մետր: