Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակո...

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել են չորս ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված եւ առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։ 

Տեղեկացնենք‚ որ Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (չափաբաժին 1) եւ Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (չափաբաժին 2)  վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է‚ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ‚ ինչպես նաեւ Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի մոտ 5.2 կմ ճանապարհային հատվածների վերականգնման մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվեն եւս 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։