Ո՞ր խաղատներն է այցելում Սերժ Սարգսյանը հանգստի ընթացքում (Photo)

խաղատունԱրդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը օրերս մեկնել է կարճատև արձակուրդի, որի մի մասը նա կանցկացնի արտերկրում: Այսօր` հուլիսի 28-ին, «ժողովուրդ» թերթը գրել է, որ Սերժ Սարգսյանն իր հանգիստն անցկացնելու համար մեկնել է Շվեյցարիա:

Հանրության համար նորություն ասած չենք լինի, որ գրենք Սերժ Սարգսյանը հակում ունի խաղատներ այցելելու: Այս մասին ասել է նաև ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը, երբ ընտրությունների էր պատրաստվում: Նա ասել է նաև, որ Սերժ Սարգսյանը բավականին խոշոր գումարներ է տանուլ տալիս խաղատներում և դրա համար է, որ թոշակառուների թոշակները չեն բարձրանում: Սերժ Սարգսյանի խաղատներ այցելելու մասին արտերկրում հայտարարեց նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյաը: Ըստ էության Սերժ Սարգսյանի Շվեյցարիայում լինելու մասին լուրը դեռևս չի հերքվել և քիչ է հավանականությունը, որ այն կհերքվի: Ուստի, Politik.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում Շվեյցարիայում գտնվող այն խաղատները, որոնք հատուկ հյուրեր ընդունելու բոլոր հարմարություններն ունեն և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այս օրերին այցելած լինի: Ներկայացնում ենք Շվեյցարիայի լավագույն խաղատների առաջին հնգյակը, իսկ դատողությունները թողնում ենք ընթերցողներին:

«Casino Barriere»-ն համարվում է Եվրոպայի ամենահին խաղատներից մեկը` հիմնադրվել է 1881 թվականին

«Casino Barriere»-ն համարվում է Եվրոպայի ամենահին խաղատներից մեկը` հիմնադրվել է 1881 թվականին

«Grand Casino Luzern»-ն այն  խաղատներից է, որը առաջինն է թղթային խաղը մտցրել շվեյցարական խաղատներ:

«Grand Casino Luzern»-ն այն խաղատներից է, որը առաջինն է թղթային խաղը մտցրել շվեյցարական խաղատներ:

«Grand Casino Baden»-ը Շվեյցարիայի ամենամեծ խաղատներից է, որը հաջորդ ամենամեծ խաղատունն է պատրաստվում բացել

«Grand Casino Baden»-ը Շվեյցարիայի ամենամեծ խաղատներից է, որը հաջորդ ամենամեծ խաղատունն է պատրաստվում բացել

«Grand Casino Bern»-ը Բեռնի լավագույն խաղատներից մեկն է, որը նորակառույց է:

«Grand Casino Bern»-ը Բեռնի լավագույն խաղատներից մեկն է, որը նորակառույց է:

Դիտվել է 2,563 անգամ
 


Այս թեմայով