Video. Գագիկ Ծառուկյանը մեքենաներ է նվիրել լավագույն մարզիկներին

744«Փարավոն» ռեստորանային համալիրում այսօր տեղի ունեցավ 2015թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզիկներ:
Լավագույնը ճանաչված բոլոր տասը մարզիկները ՀԱՕԿ նախագահի կողմից նվեր ստացան Hundai  մակնիշի ավտոմեքենաներ: Իրենց հերթին մարզիկները պարգևներ հանձնեցին Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինս էլ` Սերժ Սարգսյանին:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին

1. Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ – 339  միավոր

2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ – 267

3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն – 265

4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ – 231

5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն – 113

6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո – 107

7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո – 106

8. Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ – 101

9. Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ – 99

10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ – 95


Դիտվել է 536 անգամ
 


Այս թեմայով