Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի,...

Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր ունենք․ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով ուզում եմ եւս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարեւորությանը, որովհետեւ այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն»,-ասաց Փաշինյանը: