Բրյուսովի փողոցում հայտնաբերվել է 28-ամյա աղջ...

Բրյուսովի փողոցում հայտնաբերվել է 28-ամյա աղջկա դի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցում առկա է աղջկա դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ»,-ասաց նա և նշեց, որ այս պահին քննիչները դեպքի վայրում շարունակում են աշխատանքը:

Նաիրա Հարությունյանը նշեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: