Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավ...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Նրա թեստի արդյունքը դրական է եղել։ 

Թվիթերի իր էջում Ջոնսոնն ասել է, որ վիրուսի նշաններ է ունեցել եւ թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։

«Ես ինքնամեկուսացված եմ, բայց կշարունակեմ աշխատել տնից»,- գրել է Բրիտանիայի վարչապետը։