Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպո...

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում: