Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մարզերում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակացույցը

Մարզերում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակացույցը

երթ-էլԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքն հասել է նաեւ հանրապետության տարբեր բնակավայրեր: Միայն մայրաքաղաքը չէ, որտեղ բողոքի ցույցեն են կազմակերպվում եւ կազմակերպվելու ընդդեմ թանկացման: Մասնավորապես, մայիսի 27-ին, հանրապետության 15 քաղաքներում և մարզային կենտրոններում տեղի կունենան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ, որոնք նախաձեռնվել են տեղական քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, Հայ Ազգային կոնգրեսի և անհատ քացաքացիների համատեղ ջանքերով: Վանաձորում ակցիայի նախաձեռնողներն են նաև «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցը, «Հիմնադիր Խորհրդարանի» Լոռու մարզային կառույցը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» Լոռվա մարզի Ա. Նազարբեկի անվան կառույցը: Ստորեւ մայիսի 27-ին Հայաստանի տարբեր քաղաքներում կայանալիք ցույցերի ժամանակացույցը:

Գյումրի՝ 17:00-Շահումյանի արձանի մոտ /Քաղաքապետարանի հարևանությամբ/

Մարալիկ՝ 13:00 – Ցայտաղբյուրների մոտ

Սիսիան՝ 18:00 – Կինո Որոտան

Վանաձոր՝ 17:00- Արցախ Պուրակ

Աշտարակ՝ 17:00 – Ներսես Աշտարակեցու հրապարակ

Ապարան՝ 13:00- Քաղաքապետարանի մոտ

Արտաշատ՝ 14:00 – Մարզպետարանի դիմաց

Արմավիր՝ 18:00 – Այգու մուտքի մոտ /Շահումյան փողոց/

Մեծամոր՝ 18:00 – Քաղաքապետարանի մոտ

Չարենցավան՝ 15:00 – Կինոյի մոտ

Նաիրի՝ 17:00 – Քաղաքապետարանի մոտ

Արարատ՝ 18:00 – Վազգեն Սարգսյանի հր.

Ճամբարակ՝ 13:00 – Նժդեհի փող.

Իջևան՝ 12:00 – Շատրվանների հր.

Մասիս` 18:00 – Մասիս քաղաքի հրապարակ

 

Դիտվել է 212 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy