Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստո...

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում կատարված
աշխատանքների վերաբերյալ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 12 դեպք, որից 8-ով հաշվարկվել է 1.655.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 ուռենի, 1 հաճարենի, 6 բոխի, 1 բալենի, 1 կաղնի, 6 լորենի) հաշվարկվել է 1.294.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (1 խմ վառելափայտ, 2,7 խմ թափուկ վառելափայտ)՝ 84.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (8 ուռենի, 12 բոխի, 1 հացենի) հաշվարկվել է 276.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 40.690 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպքով (15 հատ՝ 6,3 կգ սիգ տեսակի ձուկ, 10 հատ պոլիէթիլենային ցանց) հաշվարկվել է 31.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 1,8 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 9.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձոր՝ նախկինում արձանագրված 1 դեպքով (3 հատ քարակաքավ) նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:

Գեղարքունիք՝ Բնության հատուկ պահպանվող տարածքում առանց ՇՄԱԳ-ի կատարված վերակառուցման աշխատանքների 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ
Ամփոփվել է թվով 1 ստուգում։

Արմավիր՝ «ՕՍՏ-Շին» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (828.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.463.410 ՀՀ դրամ: