Բնակիչներն արդեն 3 օր երեխաների հետ միասին քն...

Արդեն 3-րդ օրն է՝ Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, երեխաների հետ միասին քնում են այնտեղ:

Նրանք պնդում են, որ ոմն Գուրգենը գնել է իրենց տների տարածքը և ոստիկանների օգնությամբ իրենց ծեծելով դուրս հանել տներից:

Բնակիչներից մեկի խոսքով՝ վարչապետի օգնականը սկզբում ասել է՝ եկեք, վարձ տամ գնացեք, ապրեք՝ ավելացնելով.«Դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք աշխատեք»: Բնակչի խոսքով՝ նա 55 հազար աշխատավարձ է ստանում, 50 հազար էլ նպաստ, դրանով ինչպե՞ս 5 երեխա պահի:

Եղվարդցիները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: