BMW X5-ը վթարից հետո հայտնվել է սրճարանում

2c61377e7fe52e55d99ab1809addee90Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արման Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 DO 035 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա փողոցում՝ «Mr Barbeque» սրճարանի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 35-ամյա Վաղարշ Ղազարյանին պատկանող BMW X 5 մակնիշի 65 QՏ 555 համարանիշի ավտոմեքենային:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում BMW X5-ը մասամբ հայտնվել է բացօթյա սրճարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով