Բիթքոինը գերազանցել է 12 հազար դոլարի նիշը

Ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը չորեքշաբթի 2018 թվականի հունվարից առաջին անգամ գերազանցել է 12 հազար  դոլարի նիշը: Այս մասին վկայում են գործարքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է միջին գինն  ավելի քան 20 բորսաներով, բիթքոինը թանկացել է 9,39 տոկոսով՝ մինչեւ 12,240 հազար դոլար: Գործարքների ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինը բարձրացել է 9.23 տոկոսով՝ մինչեւ 12,293 հազար դոլար: