ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաք են կազմակերպել

բհկՕրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը հեռանում են և նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր:

Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության հետ: Ասել են նաև, որ այդքան էլ մտահոգված չեն մրցակից կուսակցության ստեղծմամբ:

Նշենք, որ փետրվարյան իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանը դուրս էր եկել ԲՀԿ-ից, սակայն մնացել էր խմբակցության կազմում և վայր չէր դրել մանդատը: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա նա ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել է որպես անկուսակցական և այդպես էլ չի մտել ԲՀԿ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով