Վերագործարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջը

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստըՀարգելի գործընկերներ, վերագործարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջը (BHK. AM)։ Պահպանելով հինը՝ մենք փորձել ենք կայքին տալ նոր մոտեցում՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ։ Կայքում դուք կարող եք գտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության, կուսակցության քաղաքական խորհրդի, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության, Երեւանի ԲՀԿ ավագանու, ԲՀԿ երիտասարդների միության, ինչպես նաեւ մեր այլ ստորաբաժանումների գործունեության հետ կապված տեղեկատվություն։ Կայքը ունի նաեւ ՙԲՀԿ հիմնադիր նախագահ՚ բաժինը, ուր ներառված է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական եւ բարեգործական գործունեությունը։ Մենք աշխատել ենք կայքը վերակազմավորել այն սկզբունքով, որ ԲՀԿ ներկայացուցիչների՝ մամուլին տրված բոլոր հրապարակումները, բնականաբար, օրինական հղումներով, մեկտեղված լինեն կուսակցության պաշտոնական կայքէջի ՙԼուրեր՚ եւ ՙՏեսանյութեր՚ բաժիններում։ Կայքի գլխավոր էջից, համապատասխան հղումով, դուք կարող եք այցելել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պաշտոնական կայքէջ, որի լիիրավ անդամ է <<Բարգավաճ Հայաստան>>կուսակցությունը։ Նշեմ նաեւ, որ կայքը եռալեզու է, ինչը հնարավորություն կտա օտարալեզու մեր գործընկերներին օպերատիվ կերպով ծանոթանալ<<Բարգավաճ Հայաստան>>կուսակցության ամենօրյա գործունեությանը։

Անկեղծ համագործակցության ակնկալիքով՝
Ձեր գործընկեր, ԲՀԿ մամուլի ծառայության պատասխանատու Վահան Բաբայան

ԲՀԿ մամուլի ծառայություն

Դիտվել է 457 անգամ
 


Այս թեմայով