ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ,...

Հայաստանի ամբողջ տարածքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան մեծ թափով շարունակվում է: Այս անգամ Արցախ մեկնելու հնարավորություն է ընձեռվել սահմանամերձ Ճամբարակ և Շողակաթ համայնքների զինծառայողների ծնողներին և հարազատներին: Ճանապարհ ընկնելուց առաջ նրանց հետ հանդիպել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Շաքե Իսայանը և ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նրանք նաև այցելել են զորամաս և մարտական դիրքեր, հիմնադրամի կողմից հատկացրել շինանյութ և դիրքերի ամրացման համար անհրաժեշտ աշխատանքային գործիքներ: