ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծի...

2020 թվականի ներկայացրած պետբյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ամենևին հեղափոխական բյուջե չէ և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այն ցուցանիշնեը, որ դրված են, դրանցով չենք կարող հասնել նպատակներին, որոնք հեղափոխության ընթացում բոլորիս մոտ առաջացել էին», - ասաց Մեքումյանը՝ նշելով.

«Տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»:

Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը: