ԲՀԿ-ն առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյա...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը:

Նարեկ Համբարձումյանը ծնվել է 1984թ-ի մարտի 5-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1990-2000թթ. սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2004-2006թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, 2006-2008թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Նարեկ Համբարձումյանը 2009-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնը, 2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, 2014-2018թթ-ին՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը: 2018-2019թթ. աշխատել է «ԳԼԱՆԺ ԱԼԿՈ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն:

Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված մի շարք սեմինարների և թրեյնինգների՝ կիբերհանցագործությունների և փողերի լվացման արդի հիմնահարցերի վերաբերյալ: Արժանացել եմ մի շարք խրախուսանքների , պարգևատրվել է անբասիր ծառայության համար 4րդ աստիճանի մեդալով:
Ունի Արդարադատության մայորի կոչում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ԱԺ-ն ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում