Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երկու հարյուր ուսանողներ ստացան կրթաթոշակ ԲՀԿ-ից

Երկու հարյուր ուսանողներ ստացան կրթաթոշակ ԲՀԿ-ից

a7bb05c7-e644-4bb0-b69f-275ecd5fb85eԱյսօր Ուսանողության միջազգային օրն է, եւ ավանդույթի համաձայն,ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հանձնելով կրթաթոշակներն ու շնորհակալագրերը, նշեց, որ կիրթ, գրագետ, մրցունակ գիտելիքով երիտասարդն է մեր երկրի զարգացման հիմնական ռեսուրսը։ ԲՀԿ նախագահը կարեւորեց կուսակցության ներսում ներքին ժողովրդավարությամբ առողջ սերնդափոխության խնդիրը, ասելով, որ կենսունակ է այն կուսակցությունը, որը կարողանում է ճիշտ գնահատել երիտասարդների ներուժը։ ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հրաշալի հնարավորություն են՝ կուսակցությունների կայացման եւ երիտասարդներին քաղաքական գործընթացներում առավել ակտիվ ներգրավելու համար։

Այսօր երեկոյան ԲՀԿ երիտասարդական կառույցը ուսանողության համար կազմակերպում է տոնական համերգ։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

3bbf17c8-a10d-4a28-8099-64ab3426758e 962dd3ac-fa1f-4081-801c-31e9998a122b a7bb05c7-e644-4bb0-b69f-275ecd5fb85e

Դիտվել է 320 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy