ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ տնտեսական...

ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ ունեցած փակ հանդիպումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Նա մասնավորապես հայտնել է, որ հանդիպման շրջանակներում քննարկվող հարցերը հիմնականում վերաբերել են Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին, տնտեսական, հարկային քաղաքականության, հարկային վարչարարությանն ու տնտեսական հեղափոխությանը վերաբերող հարցերին:

Իր խոսքով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն անցկացվել է զրույցի ձևաչափով:

«Ընդհանուր առմամբ, նույնիսկ կարելի է ասել, որ զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ-ի գործառույթների շրջանակում էր, այլ ավելի շատ տնտեսական իրավիճակ՝ տնտեսություն, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ, այդ հարաբերությունների շրջանակներում էր»,- մանրամասնել է Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում որոշակի քննադատություն է հնչել իր ղեկավարած գերատեսչության գործառույթների վերաբերյալ: