ԲՀԿ-ականները կհանդիպեն ՀԾԿՀ նախագահի հետ

նաիրա զոհրաբյանԲՀԿ-ականները պարզաբանումներ կպահանջեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից:

Մոտ օրերս  «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ ցանկանում են հանդիպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ականները պարզաբանումներ կպահանջեն էլելտրաէներգիայի թանկացման հայտով ՀԾԿՀ-ին դիմած «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից: տեղեկացնենք, որ ԲՀԿ-ականների` հանդիպման պատրաստակամության վերաբերյալ Ռոբերտ Նազարյանը դեռ չի արձագանքել:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով:

 

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով