Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Ինչու է ձեզ միայն հուզում ԲՀԿ տեսակետը

Ինչու է ձեզ միայն հուզում ԲՀԿ տեսակետը

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստըՀարգելի գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ համառորեն շրջանառվող եւ տիրաժավորվող լուրերին, թե ինչո՞ւ մինչ այս պահը ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների ներկայացրած առաջարկների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։ Նախ, ուզում եմ իմ հարգարժան գործընկերներին հարցնել՝ ինչո՞ւ նույն հարցադրմամբ չեք դիմում, ասենք Հանրապետական կուսակցությանը, ՙԺառանգությանը՚ , կամ, օրինակ ՀՅԴ-ին, որոնք եւս մինչ այս պահը կուսակցության պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել։ Ավելին, սահմանադրական փոփոխություններով շահագրգիռ ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ հայտնում են միմյանց հակասող տեսակետներ ու կարծիքներ։ Առնվազն հասկանալի չէ, որ ձեզ հուզում է բացառապես ԲՀԿ-ի տեսակետը։ Մենք, իհարկե, շնորհակալ ենք նման հոգատարության եւ ուշադրության համար, սակայն թույլ տվեք ինքներս որոշենք մեր քաղաքական օրակարգը եւ ինքներս որոշենք, թե որ հարցի վերաբերյալ ե՞րբ եւ ի՞նչ կերպ դիրքորոշում հայտնել։ Դիմում ենք նաեւ տարբեր, վաղուց արդեն իրեց քաղաքական մահկանացուն կնքած քաղաքական ուժերի սոցիալական- ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ որոնք իրենց ողջ պարապ էնտուզիզմը ներդրել են սոցիալական ցանցերի տիրույթներում ԲՀԿ-ին հետապնդելով։ Հանգստացեք եւ զբաղվեք ձեզ կերակրող քաղաքական սպառված ուժերի վերակենդանացման անիմաստ գործով։ Գուցե մի բան ստացվի։ Իսկ ժողովրդի անունից խորհուրդ եմ տալիս որեւէ քաղաքական ուժի չխոսել եւ հղումներ չանել տարբեր թայֆեքի կողմից ձեւավորված, իբր, ՙհանրային կարծիքներով՚։ Ժողովուրդը բացառապես օտարված է այս գործընթացից եւ հանրույթան օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարց չկա։ Հանրությունն ունի իր խնդիրները, որոնք բնավ կապ չունեն տարբեր թայֆեքի մտավարժանքների հետ։

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy