Բեռնատարների համար սահմանը դե յուրե բաց է. փո...

Մեր սահմանը դե յուրե բեռնատարների համար Ռուսաստանի հետ բաց է և դե յուրե բեռները կարող են ազատ տեղաշարժվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բացառություն են առողջապահական սարքավորումները, որոնց մասով դեռևս կան սահմանափակումներ եւ դրա շուրջ մենք դեռ քննարկումեների մեջ ենք ԵԱՏՄ հարթակներում: Բայց իհարկե այս իրավիճակում պարբերաբար տեղի է ունենում տեղաշարժի ֆիզիկական պրոբլեմներ: Այսինքն, դա ավելի շատ պայմանավորված է լինում ոչ թե մեր հարաբերություններով մեր գործընկեր պետությունների հետ, այլ ուղղակի ֆիզիկական տեղաշարժի: Քանի որ Լարսի ուղին այնուամենայնիվ սահմանափակ հնարավորություն ունի, իսկ այս իրավիճակում լոգիստիկ հոսքերը վերաձեւավորվել են, և բնականաբար պարբերաբար առաջանում են խցանումներ և այլ նմանատիպ պրոբլեմներ, որոնց պարագայում պետք չէ մատնվել պանիկայի: Դրանք ֆիզիկական խնդիրներ են»,-նշեց նա: