Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել...

Հուլիսի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վահագնի գյուղի 41-ամյա բնակչի «ԳԱԶ 53» բեռնատարով հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, որդին՝ 17-ամյա Գևորգ Քոչինյանը, լինելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրական լարերին ու հոսանքահարվել: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախապատրաստվում են նյութեր: