Բերման ենթարկված երիտասարդների հարցով ՄԻՊ-ը պ...

«Իմ հանձնարարությամբ՝ արագ արձագանքման մեկ խումբ այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ևս մեկ խումբ մեկնել է Էրեբունու բաժին՝ կապված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ», - Facebook-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խմբերին հանձնարարված է ունենալ առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Պարզաբանումներ կպահանջվեն նաև Ոստիկանությունից, ինչպես նաև կձեռնարկվեն այլ միջոցներ՝ ըստ տեղում աշխատանքի անհրաժեշտության», - գրել է ՄԻՊ-ը։