Ազատության հրապարակից քաղաքացի է բերման ենթարկվել


Rally of AnonymousՀավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Այս մասին Politik.am-ը տեղեկացավ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով