Գագիկ Բեգլարյանը «շուստրի» առաջարկ է արել տաքսու վարորդներին

Գագիկ Բեգլարյանը «շուստրի» առաջարկ է արել տաքսու վարորդներին«Իհարկե, այս «շուստիությունը» չի անցել, եւ ոչ մեկը չի համաձայնել մի քանի հազար դրամանոց զեղչի դիմաց հրաժարվել պայքարից:

«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդների խնդիրներին պահանջվող լուծումներ առաջարկելու փոխարեն, փորձում է ավելի «կրեատիվ» մոտեցումներ ցուցաբերել:

Մեզ հայտնի է դարձել, որ վերջին բողոքի ակցիաների ժամանակ Բեգլարյանն իր հետ հանդիպած մի խումբ տաքսու վարորդների «շահեկան» առաջարկ է արել՝ բարեխոսել Տարոն Մարգարյանի հետ, որ հատուկ տաքսու վարորդների համար 1000 դրամ էժանացվի կարմիր գծերի կայանատեղիի ամսական վարձը, այն է՝ օգտվել ողջ տարվա գումարը՝ 12 հազար դրամ, միանգամից վճարելու զեղչային արտոնությունից:
Իհարկե, այս «շուստիությունը» չի անցել, եւ ոչ մեկը չի համաձայնել մի քանի հազար դրամանոց զեղչի դիմաց հրաժարվել պայքարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով