Բայդենն առաջատար է ԱՄՆ նախագահի թեկնածուների...

Ամերիկացիների մեծամասնությունը 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններում պատրաստ են աջակցել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, վկայում են Politico-ի և Morning Consult-ի հարցման արդյունքները:

Հարցվածների 44 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Բայդենին:

Երկրորդ տեղում դեմոկրատ-սենատոր Բերնի Սանդերսն է: Նրան պատրաստ է աջակցել ամերիկացիների 42 տոկոսը:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփին ընտրելու է հարցվածների միայն 33 տոկոսը: