Բաղրամյանը՝ գազի գնի մասին

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի շուրջ բանակցություններին: Հարցին՝ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը պատասխանեց.

«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»:

Դիտարկմանը, թե մինչև տարեվերջ գազի գնի բարձրացում չի լինի՝ ելնելով նաև վերոնշյալ հանգամանքից, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն կունենան:

«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ բանակցում են 5 – 10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար: