Բաց նամակ նախագահ Արմեն Սարգսյանին

Այսօր մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են երթով շարժվել դեպի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր ու նամակի տեսքով իրենց մտահոգությունները հայտնել կապված Ամուլսարի հանքի շահագործման.«Մեր գործողությունները հանրայնացնելու սպասված պահը եկավ:  Ամիսներ տևած մանրակրկիտ աշխատանքի և ուսումնասիրությունների արդյունքում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատրաստել է գրավոր բաց նամակ՝ ընդգրկուն փաստերով և մասնագիտական խորը վերլուծությամբ:

Մայիսի 23-ին՝ չորեքշաբթի, ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում սպասում ենք հենց քեզ՝ խաղաղ երթով շարժվելու դեպի ՀՀ Նախագահի նստավայր՝ պրն. Ա. Սարգսյանին հանձնելու նամակը:

Մեկ հայի պես, մի բռունցք դարձած՝ միասին փրկենք Ամուլսարը, այն է՝ վաղվա մեր արժանապատիվ և առողջ ապագան»,-ասվում է նախաձեռնող խմբի կողմից տարածվող հայտարարության մեջ:

Այս թեմայով