Բաթումիում դանակահարված երեք ադրբեջանցիներ տե...

Բաթումիում մարմնական վնասվածքներ ստացած երեք երիտասարդ ադրբեջանցիներ տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոց: «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ բժիշկները երկուսի վիճակը կայուն են գնահատում, իսկ երրորդը համեմատաբար ծանր վիճակում է:

Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշերը ծովափին: Մանրամասները դեռ հայտնի չեն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է՝ նա Վրաստանի քաղաքացի է:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության հաղորդման համաձայն՝ ադրբեջանցի երիտասարդները վիրավորվել են դանակի հարվածներից: